TechGeo 🔔 Track jobs on Gurify
TechGeo / სომხურენოვანი კორპორატიული გაყიდვების სპეციალისტი

სომხურენოვანი კორპორატიული გაყიდვების სპეციალისტი

Posted Jul 16, 2026 1 day ago apply by Jul 30, 2026

Job description

Հայերեն
թարգմանություն

«HR» աշխատանքի տեղավորման
գործակալությունը փնտրում է աշխատակցի՝ Հայերեն
լեզվով կորպորատիվ վաճառքների մասնագետի պաշտոնի համար։

HR աշխատանքի տեղավորման
գործակալությունը հիմնադրվել է 2006 թվականին և
ներկայումս զբաղեցնում է առաջատար դիրք Վրաստանի աշխատանքի շուկայում։

Հիմնական
պարտականություններ

Էլեկտրոնային փոստով և հեռախոսով հաղորդակցվել պոտենցիալ
հաճախորդների հետ։
Որոնել և ներգրավել նոր հաճախորդների՝ հիմնականում
համագործակցելով ընկերությունների հետ և վարելով նախնական բանակցություններ։
Ներկայացնել ընկերության ծառայությունները, ուղարկել և
անցկացնել շնորհանդեսներ։
Պլանավորել հանդիպումներ և վարել անհրաժեշտ
փաստաթղթաշրջանառությունը։
Պատրաստել առևտրային առաջարկներ և շնորհանդեսներ։
Հաղորդակցվել ինչպես պոտենցիալ, այնպես էլ ընկերության
տվյալների բազայում արդեն առկա հաճախորդ ընկերությունների հետ։
Մշակել և զարգացնել առկա հաճախորդների բազան։
Նպաստել վաճառքների աճին։
Իրականացնել վաճառքների պլանը։

Գերազանց
տիրապետել ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին։

Պահանջներ

Բարձրագույն կրթություն (նորավարտները նույնպես կարող են
դիմել)։
Լեզուների իմացություն․

Հայերեն՝ պարտադիր, գերազանց մակարդակով ։
Ռուսերեն՝ ցանկալի, գերազանց մակարդակով ։
Անգլերեն՝ ցանկալի։
Վրացերեն՝ ցանկալի։

MS Word, MS Excel և MS PowerPoint ծրագրերի լավ իմացություն։

Անձնական
հմտություններ և հատկանիշներ

Բանակցություններ վարելու հմտություն։
Մոտիվացված։
Արդյունքին միտվածություն
Արագ սովորելու ունակություն։
Սթրեսային միջավայրում աշխատելու կարողություն։
Հաղորդակցման բարձր հմտություններ։
Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Պատասխանատվության բարձր զգացում։
Զարգացմանը միտված մտածելակերպ։
Վերլուծելու և գնահատելու ունակություն։
Աշխատասիրություն։

Աշխատանքային
գրաֆիկ

Երկուշաբթի – Ուրբաթ, 09:30–18:30

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում
ենք արձագանքել հայտարարությանը՝ սեղմելով « "Easy Apply" » կոճակը։